Search
Close this search box.

Գործարարի սպանության կասկածանքով ձերբակալվել է նախկին «օրենքով գող»

Մերձմոսկովյան Կրասնոգորսկում ձերբակալել են նախկին «օրենքով գող» Գեորգի Գուգուշվիլիին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Գոգա Փոթիյսկի, գրում է pastinfo.am-ը:

Ուժայինները համարում են, որ նախկին «օրինականը» 2013թ. մասնակցել է գործարար Ալեքսանդր Խարչենկոյի սպանությանը: Ինչպես հաղորդում է «360» հեռուստաալիքի աղբյուրը, Գուգուշվիլիի հետ միասին ձերբակալվել է քրեական աշխարհի ևս երկու ներկայացուցիչ, որոնց անունները չեն հաղորդվում: Իրավապահները ստուգում են այլ հանցագործություններին նրանց մասնակցության հարցը: Ձերբակալության ժամանակ նրանք ակտիվ դիմադրություն են ցույց տվել:

Ալեքսանդր Խարչենկոն սպանվել է 2013թ. հունիսի լույս 9-ի գիշերը, Մոսկվայի Բոլշայա Նիկիտսկայա փողոցում: Նրան էր պատկանում մոտակայքում գտնվող փողոցային սննդի Meat Point կրպակը: Գործարարը մահացել է կրծքավանդակին հասցված դանակի հարվածից:

The Village-ի տվյալներով, Ալեքսանդր Խարչենկոն, ում հայրը չեչենցի է, իսկ մայրն ուկրաինուհի, ծնվել է Գրոզնիում, սակայն հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Եվրոպա: Խարչենկոն Մոսկվա էր ժամանել 2009թ.: Ձեռնարկատիրոջ սպանությունից հետո նրա բիզնես գործընկերները հաղորդել են, որ իրենք թշնամիներ չեն ունեցել, իսկ սպանությունը սովորական փողոցային ընդհարում է: