Search
Close this search box.

Ըմբշամարտ․ 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ Մինսկից

Մարտի 12-ից15-ը Մինսկում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի «Արջուկ» («Մեդվեժոնոկ») պատանեկան մրցաշարը, որը նվիրված է օլիմպիական խաղերի և Եվրոպայի եռակի, աշխարհի յոթակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդին: Մրցաշարին մասնակցել է 11 երկրի 246 ըմբիշ: Հայաստանը ներկայացնող ըմբիշները 7 մեդալ են նվաճել։ Ոսկե մեդալ է նվաճել 92 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Արծաթե մեդալ է նվաճել 48 կգ քաշային Կնյազ Իբոյանը։ Բրոնզե մեդալակիրների են արժանացել Մանվել Խնձրցյանը (51 կգ), Գենիկ Ասատրյանը (55 կգ), Մեժլում Մեժլումյանը (60 կգ), Նարեկ Հարությունյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ):