Search
Close this search box.

Հայաստանի երեք մարզերում ձյուն է տեղում. բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածում տեղ – տեղ մերկասառույց է:

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: