Search
Close this search box.

«ՀԺ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը 5 մլն եվրո արժողությամբ օդանավ է գնել. որքա՞ն կարժենա տոմսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը 5 միլիոն եվրո արժողությամբ Լ- 410 ինքնաթիռ է գնել: Չեխական 19 տեղանոց ինքնաթիռը շահագործման համար հանձնվելու է Կապանի օդանավակայանին: Այն Չեխիայից Հայաստան կհասնի եկող ամսվա սկզբին: Կապանի օդանավակայանը նախատեսված է վերագործարկել այս տարվա հունիս-հուլիսին:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Պղնձամոլիբդենային գործարանը պլանավորում է էլի ինքնաթիռներ ձեռք բերել Կապանի օդանավակայանի համար՝ կախված պահանջարկից:

Ավիատոմսերի արժեքը բարձր չի լինելու. Երեւան-Կապան երկկողմանի փոխադրումների համար նախատեսվում է 30-40 հազար դրամ: Կապանի օդանավակայանի վերականգնման եւ շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 2 մլն դոլար: Օդանավակայանը, նախնական տվյալներով, 25 աշխատող է ունենալու»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: