Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդը խեղդամահ է արել ընկերուհուն՝ դին թաքցնելով ճամպրուկում

19-ամյա երիտասարդը խեղդամահ է արել ընկերուհուն՝ դին թաքցնելով ճամպրուկում: Դեպքը տեղի է ունեցել Հոնկոնգում:

Նախաքննության վարկածի համաձայն՝ աղջիկն սպանվել է հյուրանոցում, իր իսկ ընկերոջ կողմից: Այդ մասին գրում է «MIrror»-ը:

Աղջիկը սպանվել է սոցիալական ցանցում կատարած մի գրառումից ամիսներ անց, իսկ գրառման բովանդակությունը եղել է հետևյալը. «Նա ասել է՝ ես իր առաջին ու վերջինն եմ», գրում է pastinfo.am-ը:

Զույգը փետրվարի 17 -ին «Тайбэе» հյուրանոցում առաննասենյակ է վարձակալել, իսկ հաջորդ օրն առավոտյան երիտասարդը սենյակը լքել է միայնակ: Աղջկա հարազատները նրա անհետ կորելու մասին իրավապահներին են ահազանգել, սակայն աղջկա մարմինը հայտնաբերվել է մարտի 5-ին:

Ոստիկանները կարծում են, որ երիտասարդը խեղդամահ է արել ընկերուհուն բարձի միջոցով և նույն օրը վերադարձել է Հանկոնգ:

Սակայն երիտասարդին ձերբակալել են գողության համար, երբ նա աղջկա բանկային քարտով գնումներ է կատարել: Այդ ամենից հետո էլ նա խոստովանել է, որ սպանել է ընկերուհուն և հայտնել է՝ դիակի գտնվելու վայրի մասին:

Թայվանը պահանջել է երիտասարդին հանձնել, սակայն դա այդքան հեշտ չէ, քանի որ Հոնկոնգի և Թայվանի միջև համաձայնագիր չկա՝ ձերբակալված անձին էքստրադիցա անելու վերաբերյալ:

Ամենայն հավանականությամբ իշխանությունները պետք է ստեղծված իրավիճակից ելնելու նպատակով ժամանակավոր օրենք մշակեն:

https://youtu.be/kYzKJFqPB1E