Search
Close this search box.

Այն պատիվ չի բերում բուհական ու ակադեմիական միջավայրին ընդհանրապես. ԲՈՒՀ-ի պրոռեկտորը՝ հեռացված դասախոսների մասին

Շիրակի պետհամալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն անդրադառնալով  ՇՊՀ ռեկտորի՝ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատելու որոշմանը, գրել է.

«Ցավում եմ մեր սիրելի Շիրակի պետական համալսարանում իրադարձությունների նման զարգացման համար: Անկախ որևէ հանգամանքից, դրդապատճառից ու բերվող հիմնավորումից, այն պատիվ չի բերում բուհական ու ակադեմիական միջավայրին ընդհանրապես: Առայժմ արձանագրենք, որ բուհից հեռացվել են նրա լավագույն մասնագետներից երկուսը: Տարիների համատեղ աշխատանքային փորձը, ուսանողական և մասնագիտական շրջանակներում նրանց ունեցած բարձր համարումը բավարար հիմք են նման գնահատականի համար: Վստահ եմ, որ հեռացված դասախոսները, լինելով կրթական ու ակադեմիական աշխատաշուկայում պահանջարկված կադրեր, իրենց արժանի տեղը կգտնեն կյանքում՝ շարունակելով կրթել ու դաստիարակել մեր նոր սերունդը: Կասկած չունեմ, որ նրանք դա ապագայում կշարունակեն կատարել հենց Շիրակի պետական համալսարանում:

Համոզված եմ, որ բուհում տեղի ունեցած և տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև ստեղծված իրավիճակի իրական հաղթահարման վերաբերյալ ապագայում դեռ առիթ կլինի արտահայտելու առավել ամբողջական կարծիք»,- նշել է Շիրակի պետհամալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը: