Search
Close this search box.

Այսօր «Հաց բերողի» մահվան տարելիցի օրն է

Այսօր լրացավ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին:

Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու համար: 2016թ. նա` ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը, մտել էր ՊՊԾ գունդ և սնունդ հասցրել վերջիններին: Այդ օրվանից նա ստացավ «Հաց բերող» անունը: Արթուր Սարգսյանը կալանավորվեց, ամիսներ անց ազատ արձակվեց, այնուհետև՝ քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման ենթարկվեց ու դարձյալ կալանավորվեց: 2016թ. փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել Արթուր Սարգսյանն, ինչն, ի դեպ, ճակատագրագրական եղավ նրա համար:

Շաբաթներ անց, առողջական խնդիրներով տառապող Արթուր Սարգսյանն, ի վերջո, ազատ արձակվեց, սակայն մահացավ 2017-ի մարտի 16-ին` «Արմենիա» բժշկական կենտրոնում։

«Հանուն Հայաստան Պետության» ճակատ նախաձեռնությունն՝ ի հիշատակ Արթուր  Սարգսյանի, այսօր՝ մարտի 16-ին, Ազատության հրապարակում՝ ժամը 18:00-ին նախատեսում է անցկացնել հավաք-երթ:

Արթուր Սարգսյանի նամակը՝ հացադուլից առաջ