Search
Close this search box.

Նախարար Ռոստոմյանը որպես մրցավար կսպասարկի Հայաստանի առաջնության խաղերը

Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության կիսաեզրափակչի խաղերի մրցավարը կլինի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:

Այս մասին տեղեկացրին բասկետբոլի ֆեդերացիայից: Ռոստոմյանն անձամբ է  նման որոշում  կայացրել`խուսափելու համար դժգոհություններից, թե առաջնության խաղերի մրցավարները լավ չեն սպասարկում:

Մարտի 17-ին կմեկնարկի Ա լիգայի 1/2 եզրափակիչը, որտեղ միմյանց հետ ուժերը կչափեն «Արթիկ»-ՖԻՄԱ (այս հանդիպումը կկայանա 13:00-ին) և «Ուրարտու»-«Արցախ» (19:00-ին) զույգերը:

1/2 եզրափակիչը տեղի է ունենալու «2 հաղթանակ» սկզբունքով: Հավասար պայքարի դեպքում 3-րդ հանդիպումը կանցկացվի առավելություն ունեցող ակումբի մարզադահլիճում: