Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երիտասարդն անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել. նա պահանջում է Գ. Ծառուկյանին, Ս. Ալեքսանյանին և Տ. Մարգարյանին

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Հաղթանակ կամրջի վրա։ Մի երիտասարդ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում է ինքնասպան լինել։

Նա պահանջում է, որպեսզի իրեն այցելեն Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը, Մալաթիա Սեբաստիայից ընտրված իրենց պատգամավորը ով, ըստ տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանն է, կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Ոստիկանները 1 ժամից ավելի է, փորձում են նրան համոզել, որպեսզի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր, սակայն նա այս պահին իրենն է պնդում։

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացու անունը Հրաչ է, ով նախկինում նույնպես մեկ անգամ նույն եղանակով փորձել է նույն քայլին դիմել, սակայն այն ժամանակ ոստիկաններն ու քննիչները կարողացել էին նրան համոզել՝ չդիմել այդ քայլին, և պատճառը՝ ինչ-որ քրեական գործով նա անցնում է, և դատախազը նրա համար որպես պատիժ պահանջել է 3.5 տարի, ու հիմա նա նորից դիմել է այդ քայլին։

Քիչ առաջ  Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո քաղաքացին համաձայնվեց, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին և նա, անցնելով անվտանգ վայր, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։