Search
Close this search box.

ՖՈՏՈ. Բավական չէ այսպես ավիրում են քաղաքը. սա տնաքանդություն է. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես կանգնած եմ Մալաթիա թաղամասի Րաֆֆու փողոցի գազոնի վրա ու նկարում եմ գազոնի շարունակության վրա մեծ թափով կառուցվող կրպակների շարքը: Այս կրպակների շինթույլտվությունները տրվել են տարեկան 25000 դրամով, կառուցվելուց հետո դրանց տերերը վարձով կտան ամսեկան տաս անգամ ավել գումարով։ Բավական չէ այսպես ավիրում են քաղաքը, քաղաքի բյուջե էլ մուտք չեն գործում լուրջ գումարներ, որոնցով կարող են հիմնանորոգել մանկապարտեզների այն շենքերը, որոնք անտերության են մատնված։ Բա սա մայրաքաղաքի կառավարո՞ւմ է, ժողովրդի ասած՝ սա տնաքանդություն է: