Search
Close this search box.

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը՝ լրագրող Գայանե Զարգարյանի դեմ տեղի ունեցած հետապնդման մասին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով լրագրող Գայանե Զարգարյանի դեմ տեղի ունեցած հետապնդմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

fnews.am ինֆորմացիոն կայքը տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Արարատի մարզի Կանաչուտ համայնքում խոչընդոտվել է լրագրող Գայանե Զարգարյանի կողմից իր մասնագիտական օրինական գործունեության իրականացումը, և նա ենթարկվել է հետապնդման:
ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի հանձնարարությամբ հրապարակումը, որը ներկայացվել է որպես հաղորդում հանցագործության մասին, արդեն իսկ ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն՝ հրապարակման մեջ ներկայացվող հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու: Հանձնարարվել է այդ շրջանակներում անհապաղ ձեռնարկել քննչական և դատավարական այլ գործողություններ, մասնավորապես, իրականացնել դեպքի վայրի զննություն, առգրավել ավտոճանապարհի տվյալ հատվածում տեղակայված տեսագրող սարքերի միջոցով իրականացված տեսագրությունները, ինչպես նաև պարզել դեպքի ականատես անձանց և մասնակիցների շրջանակը:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: