Search
Close this search box.

Չի բացառվում, որ Ժոզե Մոուրինյոն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Ժոզե Մոուրինյոն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից, եթե անգլիական ակումբն ամռանը չկատարի նրա տրանսֆերային պահանջները, գրում է բրիտանական Mirror–ը։

Պորտուգալացի մասնագետը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ եւ նշել, որ թիմն ունի ուժեղացման կարիք։

Ժոզե Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ–ն, որը բանակցում է նաեւ Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» չի հաղթահարել իսպանական «Սեւիլիայի», ՊՍԺ–ն՝ Մադրիդի «Ռեալի», «Չելսին»՝ «Բարսելոնայի» արգելքը։