Search
Close this search box.

Հայտնի է դարձել Ջիգարխանյանի նախկին կնոջ հարստության աղբյուրը

Էլինա Մազուրը որոշել է բացահայտել, թե հարստանալու նպատակով ինչ սխեմա է օգտագործում Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան: Դաշնակահարուհու «զոհերի» թվում է հայտնվել նաև Արմեն Ջիգարխանյանը՝ վստահ է Մազուրը:

Դերասանից բաժանվելուց հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային բաժին հասան Ջիգարխանյանի՝ Մոսկվայի երեք բնակարանները: Էլինա Մազուրը նշում է, որ նախկինում սերտորեն շփվել է դաշնակահարուհու հետ և այդ պատճառով էլ լավ է տեղեկացված նրա գործողությունների մասին: Իրավաբանական տեսանկյունից դերասանի նախկին կնոջը չի կարելի խարդախության մեջ մեղադրել, քանի որ նախքան ամուսնությունը նրանց միջև համապատասխան գործարք է կնքվել, բնակարանները չէին համարվում համատեղ ձեռք բերված կարողություն:

Միակ բանը, որ Մազուրը չի կարողանում հասկանալ, թե որտեղից Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային անշարժ գույքի ձեռք բերման միջոցները, չէ որ այդքան ազդեցիկ եկամուտներ դաշնակահարուհին չի ունեցել: Ըստ նրա, հավանաբար, բնակարանները Ջիգարխանյանին նվիրել է Արթուր Սողոմոնյանը, իսկ արտիստի կինը կեղծել է ստորագրությունները և կարողությունն իր վրա է գրանցել: