Search
Close this search box.

Արմավիրի մարզի բնակիչները որսի են դուրս եկել Թուրքիայի սահմանի մոտակայքում

Որսորդները խախտել են պետական սահմանի ռեժիմը, ինչպես նաև իրենց մոտ անօրինականորեն պահվող զենք են օգտագործել։ Նրանց բերման են ենթարկել։

Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի բնակիչներին, որոնք Թուրքիայի սահմանից ոչ հեռու որսի էին դուրս եկել` խախտելով պետական սահմանի ռեժիմը։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել են սեփական աղբյուրները։

Այդ տարածքում հսկողություն իրականացնող Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի սահմանային վարչությունից ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ մի շարք անձիք խախտել են պետական սահմանային ռեժիմը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ Երվանդաշատ գյուղի բնակիչներ Հարություն Կարապետյանը, Հակոբ Բաղդասարյանը և Սամվել Հովսեփյանը, խախտելով սահմանային գոտու կարգը, որոշել են որսով զբաղվել։ Նրանք այդ նպատակով օգտագործել են նույն գյուղի բնակիչ Արտյոմ Ավետիսյանին պատկանող զենքը։ Ոստիկանները նրանց մոտից առգրավել են 7,62 մմ տրամագծի երկու պարկուճ։

Երեքն էլ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք, որտեղ բացատրություն տալուց հետո ազատ են արձակվել։

Միջոցներ են ձեռնարկվում Արտյոմ Ավետիսյանի ինքնությունը պարզելու համար։