Search
Close this search box.

«Ժողովուրդ». Վարչապետի ընտրության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու

«Ժողովուրդ» թերթը գրում . «Ապրիլի 17-ին՝ ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ, «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու: Այդ ընտրություններն անցկացվելու են բաց քվեարկությամբ, և հստակ երևալու է, թե պատգամա-վորներից ով ինչպես է քվեարկել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ի տարբերություն ԱԺ-ում երկրի նախագահի ընտրության, երբ կողմ պետք է քվեարկեր պատգամավորների 3/5-րդը, վարչապետի դեպքում անցողիկ շեմը բավա¬կան ցածր է: Վարչապետն ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ հարկավոր է 53 կողմ քվե:

Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 58 պատգամավոր, և նրանց քանակը բավարար է անգամ առանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի օգնության իրենց վարչապետի թեկնածուին անցկացնելու համար: Վարչա¬պետի հավանական թեկնածու համարվում է Սերժ Սարգսյանը, ու հիմա հետաքրքիր է՝ նրա ընտրության ժամանակ ինչպես իրեն կպահի «Ծառուկյան» խմբակցությունը և ինչպես կհիմնավորի այդ քվեարկությունը: