Search
Close this search box.

«Ժամանակ». Թափանցիկ ակնարկ Սերժ Սարգսյանին. Իսկ որտե՞ղ կհայտնվի Հովիկ Աբրահամյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով տարածքում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն ապագա կառավարությունում կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը՝ առանց հստակեցնելու, թե այդ դեպքում՝ ով է վարչապետը:

Մինչդեռ ակնարկը առավել քան թափանցիկ է. Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ջատագովները Սերժ Սարգսյանին առաջարկում են այն նույն պաշտոնը, որը նա ուներ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, եթե նա համաձայնի նման կոմպրոմիսային լուծման:

Դե իսկ Հովիկ Աբրահամյանն էլ այդ դեպքում՝ կգնա իր նախկին պաշտոնին՝ զբաղեցնելով փոխվարչապետի, իսկ գուցե նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում