Search
Close this search box.

«Փաստ». ՔԿԱԳ պետը սեփական շենք ունի

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, պարզվում է, հասարակակլբան նշանակության շինություն ունի:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գրված է, որ Մխիթարյանի սեփականությունն է համարվում առանձնատունն ու հասարակական նշանակության շինությունը՝ բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաեւ վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 677 հազար դրամ ու գոյացել աշխատավարձի

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: