Search
Close this search box.

Ռեժիմը մահվան դատապարտեց. Պատարագ ու քայլերթ Փարիզում` ի հիշատակ հաց բերողի

Սփյուռքում գործող «Հայկական Վերածնունդ»-ը Փարիզում կազմակերպում է լռության քայլերթ, ի հիշատակ Հաց Բերողի մահվան տարելիցի.կազմակերպության տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է.
«Հրավիրում ենք հարգանքի տուրք մատուցելու մի սխրագործ ՄԱՐԴՈՒ, ով ծառայել է Արցախի ազատագրական պատերազմում եւ վիրավորվել:
Ով, իր զինակից եղբայրների համար հաց բերելու ժամանակ, ռեժիմին ծառայող ոստիկանության կրակահերթի տակ ընկավ;
Ով չնայած առողջական վիճակին, անարդարորեն դատապարտվեց ազատազրկման, որոնք անհամատեղելի էին նրա կյանքի հետ:
Ում, բուժօգնությունից զրկելով, ռեժիմը մահվան դատապարտեց բանտախցում:
1) ՊԱՏԱՐԱԳ — 18/03/2018-ին ժամը 11:00 ին, Փարիզի Հայ Առաքելական Սբ. Հովհաննես — Մկրտիչ Մայր եկեղեցում (15 RUE JEAN GOUJON, 75008 — PARIS):
2) Պատարագից հետո, տեղի կունենա «ԼՌՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԹ» դեպի Հայր ԿՈՄԻՏԱՍ Վարդապետի հուշարձան (PLACE DU CANADA, 75008 — PARIS), ուր տեղի կունենա մոմավառություն, կազմակերպիչների կողմից ծաղկեպսակների տեղադրում;
Վերջում ելույթ կունենան «Հայկական Վերածնունդ» -ի պատասխանատուներ, ինչպես նաեւ համախոհներ»,- ասված է հայտարարությունում: