Search
Close this search box.

Բաքուն մոտ 820 միլիարդ դոլարի պահանջ է ներկայացրել Երեւանին

Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թաղիեւը ներկայացրել է Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված նյութական վնասի չափը:

«Միջազգային չափանիշներին համապատասխան Ադրբեջանին եւ նրա քաղաքացիներին պատճառված նյութական վնասի չափը սահմանելու համար նշանակվել է դատական փորձաքննություն: Նախնական հաշվարկներով, նյութական վնասի չափը կազմում է 818 մլրդ 880 մլն ԱՄՆ դոլար», -հայտարարել է Էմիլ Թաղիեւը «ադրբեջանցիների ցեղասպանության» 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովում: