Search
Close this search box.

Առաջիկա քառօրյա նիստին ԱԺ-ում կքննարկեն Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու հարցը

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ազգային ժողովի  լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա գործող կարգով, քանի որ նոր Սահմանադրության անցումային դրույթները դեռևս ուժի մեջ չեն մտել:

Խորհրդարանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը տեղի կունենա առաջիկա քառօրյա նիստի ընթացքում` մարտի 20-23-ը:

Ազգային ժողովը մարտի 2-ին կողմ էր քվեարկել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որով մարտի 8-ից դադարել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Նա ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա՝ նախագահ: