Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանի Սարալանջի փողոցում 22-ամյա վարորդը Toyota-ով բախվել է պատին. կան վիրավորներ

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղին ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Սարալանջի փողոցում Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 22-ամյա Կարեն Միքայելյանը իր վարած Toyota Camry մակնիշի 20 NN 808 համարանիշի ավտոմեքենայով բախվել է պատին:

Վթարի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Նարեկ Ենգիբարյանը և 21-ամյա Հարութ Բախտամյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

[smartslider3 slider=251]