Search
Close this search box.

Բախտի չար կատակ, որն ապագայի մասին կարծես մոռացել էր

Վերջին օրերին մամուլում տարածվել է մի տեղեկատվության, որի համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներում է շնորհել մի շարք դատապարտյալների։Նշելով անուններ, այնտեղ կա նաև 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի անունը։

Որքանով է հավաստի այս լուրը, դեռևս մնում է սպասողական և շոկային` իր նախադեպը լինելով ոչ միայն հանրության, այլ նաև ցմահ պատիժը կրող դատապարտյաների և նրանց ընտանիքների անդամների համար։ Փորձեցի կապ հաստատել 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի որդու Նորայր Գրիգորյանի հետ։

-Այն ապրումներն ու հույզերը, որ մեր ընտանիքն է ունեցել աննկարագրելի են։ Իմ հայրը եզակի մարդ է, ընկեր ու հավատարիմ մի մարդ, ում երբեք ճաղերը չեն կոտրել ու փոխել։ Հակառակը, ապրելով մեզանից հեռու,նա միշտ մեզ հետ է եղել, օգնել մեծանանք` ես ու քույրս, դառնանք լավ մարդ, ստանանք բարձրագույն կրթություն, և ունենաք հավատ, որ մի օր միասին ենք ապրելու։

Հայրս, վաղուց է զղջացել իր մասնակցության համար այդ հանցագործության մեջ։ 23 տարիների հենց առաջին իսկ օրերն են նրան դարձրել հասուն մի մարդ, որը ամեն ինչ կտար միայն` այդ օրը չգտնվեր հանցանքի վայրում, որը խլեց նրան իր ընտանիքից, հարազատներից, ինքն իրենից-հույզերը հազիվ զսպելով, պատմում էր Նորայր Գրիգորյանը։

Ստեփանն այն մարդկանց խմբին է պատկանում, որ կալանավայրը, նրան չդարձրեց իսկական հանցագործ, ու չկոտրեց նրա ոգին, այլ, հակառակը, նա մոռանալով ,թե որտեղ են անցնում իր կյանքի ամենաքաղցր տարիները, ապրեց վայելուչ ձևով` ապացուցելով իր մարդու որակական բարձր հատկանիշները։ Հարցազրույցներիս ընթացքում, երբեք չեմ զգացել, որ զրուցում եմ հանցագործի հետ։Այդքան խելացի ու կիրթ պահվածք ազատության մեջ գտնվող շատ քիչ թվով մարդիկ կգտնես։

ՔԿՀ հանձնաժողովի կողմից էլ է ստացել դրական բնութագիր` իր պահվածքի,կազմակերպչական բոլոր աշխատանքների համար։ Մոտ կես տարի ներկա գտնվելով նրա դատական նիստերին, ապշում էի նրա խոսելաձևի, մտածելակերպի և անընդհատ կրկնվող զղջման խոսքերի համար, խոսքեր, որոնք ոչ միայն խոսք էին, այլև դեմքին դրոշմված` առողջություն, պատանեկություն կորցրած տարիներ։

Այդ տարիները, նաև ընտանիքից խլեցին արցունք, առողջություն ու երազներ։ Այսօր սրտի մեծ տրոփյունով են սպասում այս խառնաշփոթ լուրի իրականացմանը։ Աստված տա, ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, ի կատար ածվի նրանց երազ թվացող, և նախադեպը , դեռևս չունեցող որոշումը, որը երկրորդ կյանքի նվիրում կլինի նրանց Աստծո կողմից։

Նարինե Ղուկասյան