Search
Close this search box.

«Մարտի 1-ի իմ դերակատարումը եղել է հրապարակային». Փաշինյանի պատասխանը՝ Քոչարյանին

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությանը, թե Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչն ինքն է: «Նախ, Ռոբերտ Քոչարյանը պետք է հստակ պարզաբանում տա՝ որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, որ մարտի 1-ին մեքենայի հետևից ցուցարարները դուրս էին գալիս, կրակում զինվորների վրա ու թաքնվում»,- «Ազատության» եթերում ասել է ընդդիմադիր գործիչը: Անդրադառնալով իր գործողություններին՝ պատգամավորը նշել է. «Մարտի 1-ի իմ դերակատարումը եղել է հրապարակային, նույնիսկ իմ զանգերն են գաղտնալսված ու հրապարակված, և ես ասել եմ՝ հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացիների դիմադրությունն եմ կազմակերպել ընդդեմ քոչարյանասերժական պետական հեղաշրջման գործընթացի»:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել էր, որ «Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչն Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»: