Search
Close this search box.

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ

Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Շախրիյար Մամեդյարովն էր։ Լևոնը սևերով ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ։ Պարտիան ավարտվեց 24-րդ քայլին։

Հաջորդ, երրորդ տուրում, մեր գրոսմայստերը սպիտակներով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ, որը մեկնարկային պարտիայում հաղթանակ է տարել, իսկ այժմ մրցում է Սերգեյ կարյակինի հետ: