Search
Close this search box.

Վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում պատրաստվում է հաջորդ վիրահատության

Վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է։ Առաջին վիրահատությունից հետո նա արդեն ինքնուրույն քայլում է. «Ալբերտն իրեն շատ լավ է զգում, ժպտում է, խոսում է, ախորժակը չի կորցրել»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ալբերտի վիրահատության հանգանակությունը նախաձեռնողներից Թագուհի Օհանյանը՝ վստահություն հայտնելով, որ 2-րդ վիրահատությունը անցնելու է էլ ավելի լավ, քան առաջինը: Հաջորդ վիրահատությունը կարող է տևել մինչև 6-7 ժամ:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում կոչ արեց միանալ դրամահավաքին և օգնել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի  բուժումն արտերկրում կազմակերպելու հարցում:

Վիրահատության համար անհրաժեշտ է 45 հազար դոլար:

Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ արտերկրում վիրահատության համար մեկնարկած դրամահավաքի արդյունքներով 8 օրվա ընթացքում հավաքվեց 46,830 դոլար:

ArmLife.am