Search
Close this search box.

Արոնյանն այսօր կխաղա Մամեդյարովի հետ

Բեռլինում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Այսօր՝ մրցաշարի 2-րդ տուրում, Արոնյանը սևերով կխաղա Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի հետ։

2-րդ տուրի մյուս զույգերը՝

Գրիշչյուկ – Սո

Լիրեն – Կարուանա

Կրամնիկ – Կարյակին