Search
Close this search box.

CNN-ը խզել է հայտնի մեկնաբանի հետ պայմանագիրը՝ Twitter-ում նացիստական ողջույնից հետո

CNN-ը խզել է հայտնի մեկնաբանի հետ պայմանագիրը՝ Twitter-ում նրա նացիստական ողջույնից հետո: Ջեֆրի Լորդը Twitter-ում «Media Matters for America» շարժման ղեկավարի հետ «հաճոյախոսությունների փոխանակումից» հետո գրել է. «Sieg Heil»:

Ավելի ուշ նա հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել, ինքը պարզապես ծաղրել է ֆաշիստներին: Սակայն CNN-ում նշել են, որ «նացիստական ողջույնն անընդունելի է: Ջեֆրի Լորդն այլեւս չի աշխատում իրենց հետ»: