Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս գեղասահորդուհին, պատմության մեջ առաջին անգամ, 2 քառակի թռիչք է կատարել

Ռուս գեղասահորդուհի Ալեքսանդրա Տռուսովան, կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ, միջազգային ասպարեզում՝ պաշտոնական մրցաշարին, կատարել է 2 քառակի թռիչք՝ մեկ ծրագրի շրջանակներում։ Էթերի Տուտբերիձեի 13-ամյա սանը քառակի տուլուպ և քառակի սալխով է կատարել ազատ ծրագրում՝ հռչակվելով երիտասարդների աշխարհի չեմպիոնուհի։ Տռուսովան առաջինն է նաև, ով կատարել է քառակի տուլուպ։ Իսկ քառակի սալխով մինչ այդ կատարել է միայն ճապոնուհի Միկի Անդոն՝ 2002/03 մրցաշրջանում։

https://youtu.be/ggt2iXhuxTA