Search
Close this search box.

Ադրբեջանական բանտում հայտնված ռուսաստանցի գիտնական. Իմ բախտը բերեց, ես ողջ-առողջ վերադարձա

Ադրբեջանական բանտում հայտնված ռուսաստանցի գիտնական Դմիտրի Չուլկովը կիսվել է «արկածի» իր տպավորություններով:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովն անհայտ կորել էր հունվարի 5-ին: Հետագայում պարզվել էր, որ նրան զինվորականները ձերբակալել էին՝ կասկածելով, որ չթույլատրված նկարահանումներ է կատարում: ՌԴ քաղաքացուն թույլ չէին տրվել դեսպանատանը ժամանակին հայտնել իր ձերբակալվելու մասին, եւ նա մի քանի օր, փաստորեն, անհայտ կորած էր համարվում:

Հյուրանոցի տերը, որտեղ ռուսաստանցի գիտնականն իջեւանել էր, լրատվամիջոցների հետ զրույցում անզգուշաբար հայտնել էր, որ զինվորականները գիտնականի համարում խուզարկություն են կատարել, որից հետո աղմուկ էր բարձրացել, եւ իշխանությունները ստիպված էին ընդունել, որ Չուլկովը ձերբակալված է, իսկ հետո նրան երկրից արտաքսել էին:

Դմիտրի Չուլկովն իր կայքում մանրամասն նկարագրում է այն ամենը, ինչի հետ ստիպված է եղել Ադրբեջանում բախվել: