Search
Close this search box.

Թրամփն ընդունեց Կիմ Չեն Ընի հանդիպման հրավերը

Ամիսներ շարունակ կորեական թերակղզում լարվածությունից և փոխադարձ սպառնալիքներոց հետո մայիսին հնարավոր է կայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը:

Դոնալդ Թրամփն ընդունել է Կիմ Չեն Ընի հանդիպման հրավերը: ԱՄՆ նախագահը Թվիթերում գրել է. «Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ խոսել է ապամիջուկայանցման մասին: Այս ընթացքում նաև հրթիռների փորձարկում չի լինելու: Մեծ առաջընթաց կա, սակայն պատժամիջոցները կպահպանվեն մինչև համաձայնության հասնելը: Հանդիպում է նախապատրաստվում»:

Տեղեկացնենք, որ Կիմ Չեն Ընը հարավկորեացիների միջոցով ցանկություն էր հայտնել հնարավորինս շուտ հանդիպելու Դոնալդ Թրամփին: