Search
Close this search box.

Երևանի Վ. Սարգսյան փողոցի շենքերից մեկի նկուղային հատվածում կախված դի է հայտնաբերվել

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  մարտի 8-ին, արտակարգ ու ողբերգակյան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցում՝ «Կոնվերս բանկ»-ի շենքի հետնամասում տղամարդու դի կա կախված:

Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները նշված վայրից պարանից կախված դին իջեցրել են և պատգարակով դուրս են բերել ու այս պահին դատաբժիշկը զննում է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դիաի վրա բռնության հետքեր չկան:

Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են պարանից կախված տղամարդու ինքնությունը: