Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հենրիխ Մխիթարյանը` «Միլան»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասը:

Խաղի 15-րդ րոպեին հաշիվը բացել է Հենրիխ Մխիթարյանը:

Հանդիպման ավարտից հետո ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը քվեարկության արդյունքում պարզեց լավագույն ֆուտբոլիստին: Կոչմանն արժանացավ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս ստացավ քվեարկողների ձայների 60 %-ը:

1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց:

https://youtu.be/Pr6NYAceIXY