Search
Close this search box.

«Միլան»-«Արսենալ». բուքմեյքերական կանխատեսումներ

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալ»-ը «Սան Սիրո» մարզադաշտում ուժերը կչափի իտալական «Միլան»-ի հետ:

William Hill բուքմեյքերական կենտրոնը  հանդիպման ֆավորիտ համարում է դաշտի տերերին. իտալացիների հաղթանակն ունի 2.05 գործակիցը, լոնդոնցիները՝ 3.60, ոչ-ոքին՝ 3.40:

Այս թիմերը միմյանց հետ մրցել են 6 անգամ, երկուական հանդիպումներ ավարտվել են «Միլան»-ի և «Արսենալ»-ի հաղթանակով, իսկ երկու խաղ վերջացել է ոչ-ոքի հաշվով:

Հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Իտալիայի և «Ֆիորենտինա»-ի 31 ամյա ֆուտբոլիստ Դավիդե Աստորիի:

Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ին: