Search
Close this search box.

Նախկին ընդդիմադիր Ալեքսանդր Արզումանյանին դեսպան նշանակեցին նաև Նորվեգիայում

Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանին նշանակեցին նաեւ Նորվեգիայում։

Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում է կայացրել Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն):