Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը:Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանն ակտիվ մասնակցել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, և Մոսկվայի դիրքորոշումը ելնում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունից:

 Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես է Մոսկվան գնահատում արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու որոշումը՝  Զախարովան ասել է. «Ինչպես հիշում եք՝ ռուսական պատվիրակությունը գտնվում էր Ցյուրիխում և ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում այդ գործընթացին: Այդ գնահատականները ժամանակին տրվել են և մեր վերաբերմունքը շարունակում է ակտուալ մնալ: Մենք ելնում ենք հարաբերությունների կարգավորման կարևորությունից՝ ի շահ երկու երկրների: Մեր կողմից մշտապես արել ենք ամեն բան հանուն այդ նպատակի»: