Search
Close this search box.

Տարադրամի փոխանակմամբ զբաղվող քաղաքացին տանից դուրս է եկել ու չի վերադարձել

Հայկ Հերգնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գավառում օրեր առաջ անհետացել է 54-ամյա Հայրապետ Հերգնյանը, ով զբաղվում է տարադրամի փոխանակմամբ:

Տղամարդը Գավառի շուկայի տարածքում զբաղվում է տարադրամի փոխանակմամբ և մարտի 4-ին առավոտյան տանից դուրս է եկել և սովորականի պես գնացել է աշխատանքի, ժամեր անց կնոջ հետ հեռախոսազրույց է ունեցել և ասել, թե տուն է գնում, սակայն այդպես էլ տուն չի հասել:

Օրվա ընթացքում տղամարդու հեռախոսը անհասանելի է դարձել և կինն անհանգստացել է, քանի որ ամուսնու մոտ նաև խոշոր չափերի գումար է եղել:

Նշված օրը նույն շուկայում աշխատող անձինք տղամարդուն տեսել են հանրախանութի մոտ, որտեղ մեքենա է նստել։ Դրանից հետո նրա գտնվելու վայրն անհայտ է։
Զանգահարել 077311600, 098096796
Կամ դիմել տեղի ոստիկանական բաժին: