Search
Close this search box.

Ռուսական ինքնաթիռ է կործանվել. կա 32 զոհ

Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ կործանվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը: Զոհվել է 26 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, տեղեկացնում է  ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց մոտ 500 մետր հեռավորության վրա: Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 15: 00-ին

Նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը կքննարկի ավիաաղետի բոլոր հնարավոր տարբերակները: Սակայն  հավանական պատճառը դիտարկվում է տեխնիկական անսարքությունը:

ArmLife.am