Search
Close this search box.

Պատգամավոր դարձած Տաճատ Վարդապետյանի համոզմամբ՝ Ս. Սարգսյանն անթերի ղեկավար է

ՀՀԿ խմբակցության նոր պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով ԱԺ-ում փոխարինել է Հրայր Թովմասյանին, խոսելով Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին նշել է, որ նա  անթերի ղեկավար է, և որ կցանկանում է տեսնել վարչապետի պաշտոնում անթերի ղեկավարի .«Ես գնահատում եմ շատ բարձր, ինչ խոսք, այս հարցը դեռ քննարկվելու է ՀՀԿ-ում, բայց ասեմ, որ Սերժ Սարգսյանն իմ կարծիքով անթերի քաղաքական գործիչ է, շատ բարձր եմ գնահատում նրա աշխատանքը»։

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի վարչապետության տարիներին խնդիրներ չե՞ն եղել, պատգամավորն նշեց. «Մոլորակի տարբեր ծայրամասերում կարող են խնդիրներ լինել, ինչպես և մեր համեստ, սակավ ռեսուրսներով օժտված երկրում: Ամենալայն, մեծ ռեսուրսներ ունեցող երկրներում էլ թերություններ լինում են: Ես այդ թերությունները չեմ կապում նրա վարչապետության որակի հետ: Նա բարեխիղճ ղեկավար է, ինքն է մշտապես խոսում թերությունների մասին, շտկում դրանք»: