Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը Մանվել Գրիգորյանի համար անփոխարինելի է

Այսօր լրագրողների հետ զրույցում Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլիներ բանակը, եթե ողջ լիներ Վազգեն Սարգսյանը, նշեց. «Բանակի վրա կասկածանք չկա, որովհետև էսօր էլ, առանց Վազգեն Սարգսյանի էլ, 2016 թվի ապրիլյան փորձի ժամանակ էլ մեր բանակը ցույց տվեց, որ իրա մարտունակությունը բարձր ա և պատասխանատվություն ա կրում և երկրի սահմանները պահում: Իսկ թե ինչ կլիներ… բացի լավից, վատ բան չէր ըլնի, ավելին, ինչ-որ մի բան նորից ավելին կըլներ: Հիմա բոլորս ձգտում ենք Վազգենի գաղափարներն ու ծրագրերն իրականացնենք»:

Խոսելով այլ քաղաքական հարցերից, մասնավորապես, թե ում է տեսնում վարչապետի պաշտոնում, Մանվել Գրիգորյանը նշեց՝ կուսակցությունը կորոշի, թե իր լիդերն ով լինի, իսկ կոնկրետ իր համար Սերժ Սարգսյանն այս պահին անփոխարինելի է. «Նա անփոխարինելի է իր փորձով, իր գիտակությամբ, էսօր եթե ինձ կարենաք մի մարդու անուն ասել հանրապետության մեջ, բացի իրանից, որ Ալիևի կամ Ադրբեջանի հետ Արցախի հարցով կարենա բաներ տանի, ինձ ասեք»:

Լրագրողների արձագանքին, օրինակ՝ Կարեն Կարապետյանը, Մանվել Գրիգորյանը նշեց. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից Ինքը լավ վարչապետ ա, կարող ա ինքը հետագայում Սերժից էլ, Վազգենից էլ, Լևոնից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք»:

Տեսանյութը՝ factor.am-ի: