Search
Close this search box.

Հրապարակվել է Սոբչակի վրա իրականացված հարձակման տեսանյութը

Համացանցում հրապարակվել է ՌԴ նախագահական թեկնածու Քսենիա Սոբչակի վրա իրականացված հարձակման տեսանյութը:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ տեսանյութը, ամենայն հավանականությամբ, նկարահանել է ինքը՝ հարձակվողը: Հոլովակում երևում է, թե ինչպես է Սոբչակը մտնում շենքի տարածք, որտեղ գտնվում էր տղամարդը:

Վերջինս, մոտենալով Սոբչակին, հեղուկ է լցնում նրա ուղղությամբ՝ ասելով. «Քսենիա Անատոլևնա, սա ձեզ Ժիրինովսկու համար»: Այնուհետև երիտասարդը փորձում է փախչել:

https://youtu.be/xcGjQSBTDUU