Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում հայտնվել է ԱՄՆ-ում մոլեգնող փոթորկի բացառիկ կադրերը

ԱՄՆ-ում օրեր շարունակ մոլեգնում է «Ռայլի» փոթորիկը, որի պատճառով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Համացանցում հայտնվել են տարբեր շրջաններում իրավիճակը պատկերող տեսանյութեր:

Փոթորիկը սկսվել է մարտի 2-ին: Քամու արագությունը հասել  72, երբեմն էլ՝ 97 կմ/ժամ արագության: Փոթորիկի ընթացքում դադարեցվել է հյուսիս-արևելյան շրջանների օդանավակայանների աշխատանքը, ինչպես նաև երկաթուղային գծի երթևեկությունը՝ Նյու Յորքի և Բոստոնի միջև:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակավայրերից մինչև Մեն նահանգ` մեծ թվով ծառեր են տապալվել, վնասվել են էլեկտրաէներգիայի փոխանցման լարերը:

Փոթորիկի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 2.1 մլն. տուն և ձեռնարկություն:

https://youtu.be/BFJrYrCkdEs