Search
Close this search box.

Արևելյան Գուտայում վերջին երկու շաբաթվա ընթացքում 600 մարդ է զոհվել

Արևելյան Գուտայում (Սիրիա) վերջին երկու շաբաթվա ընթացքում շուրջ 600 մարդ է զոհվել, ավելի քան երկու հազարը՝ վիրավորվել, CBC-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՄԱԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Փանոս Մումցիսը:

«Ես մտահոգված եմ Սիրիայում միլիոնավոր խաղաղ բնակիչների անվտանգության և պաշտպանության համար: Մեկ շաբաթ է, ինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2401 բանաձևն է ընդունվել, որով կոչ է անում անցնել մեկ ամսվա հրադադարի ռեժիմի», — ասել է Մումցիսը: Սակայն բանաձևի ընդունումից հետո էլ, ըստ նրա՝ իրավիճակը ոչ թե հանդարտվել է, այլ ավելի սրվել:

Մումցիսը նաև նշել է, որ նախորդ տարվա դեկտեմբերից մոտ 385 հազար մարդ է դուրս եկել տարածաշրջանից: