Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից

 

Համաձայն հնդկական ավանդույթների, երբ ամուսինը մահանում է, կինը զրկվում է աշխարհի բոլոր բարիքներից օգտվելու հնարավորությունից:

Նրանք պարտավորվում են մինչև կյանքի վերջ հագնել սպիտակ սարի, քնել գետնին ընդամենը մեկ կտորի վրա, չկրել զարդեր, չքսել սինդուր և չկապել մանգալսուտրա, որը համարվում է նրանց ամուսնական խորհրդանիշը:

Նրանք չեն ուտում քաղցր, չեն շպարվում և պարտավոր են օրվա 3 ժամը անցկացնել աղոթելով:

Հնդիկները հավատում էին, որ եթե այրին նման չարչարանքների արժանանա երկրի վրա, ապա նրա ամուսնու հոգին խաղաղություն կգտնի երկնքում:

Շատ կանանց նույնիսկ վտարում էին երկրից՝ հավատալով, որ կնոջ մեղքերի համար է Աստված սպանել ամուսնուն:

Բարեբախտաբար այսօր հնդիկները սկսել են վերջ դնել նման ավանդույթների կիրառմանը, բայց ցավոք դա չի հասել Հնդկաստանի բոլոր անկյունները: