Search
Close this search box.

Արարատի մարզում գողը դանակի մի քանի հարված է հասցրել իր զոհին ու դիմել փախուստի

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ մարտի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին ժամը 23:30-ի սահմաններում դանակով զինված ներս է մտել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկը և դանակի մի քանի հարված է հասցրել նույն տան բնակիչ, 60-ամյա Հրաչիկ Խաչատրյանի թիկունքի հատվածին:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Խաչատրյանին, ով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, դանակի մի քանի հարվածներ է հասցրել Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Մելքոնյանը: Կ. Մելքոնյանը ժամը 23:00-ի սահմաններում մտել է Հ. Խաչատրյանի տուն, գողություն կատարելու նպատակով:

Այդ ժամանակ տուն է մտել տան տերը և նա, նկատելով Հ. Խաչատրյանին՝ հարվածել և գցել է գետնին և իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է տանտիրոջ թիկունքին, որից հետո հափշտակել է նրա բջջային հեռախոսն ու բաճկոնը և դիմել փախուստի:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ: