Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տհաճ միջադեպ Էլթոն Ջոնի համերգի ժամանակ. երգիչը լքել է բեմը

Լաս Վեգասի The Colosseum սրահում Էլթոն Ջոնի համերգի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Համերգի ժամանակ դահլիճում ներկա երկրպագուներին առաջարկվել է բեմ բարձրանալ՝ երգչի մոտ։ Saturday Night’s Alright For Fighting երգի կատարման ժամանակ երկրպագուներից մեկը դիպչել է իր կուռքին։ Հպումն այնքան է վրդովեցրել երգչին, որ նա բղավել է «Պոկվի՛ր»՝ չընդհատելով երգելը։
Վայրկյաններ անց, զգալով կրկնակի հպում ուսին, Էլթոն Ջոնը վեր է թռել տեղից և լքել բեմը։
Համերգն ընդհատվել է։ Այն բանից հետո, երբ բոլոր երկրպագուները վերադարձել են դահլիճ՝ իրենց տեղերը, Էլթոն Ջոնը շարունակել է ելույթը։

https://youtu.be/10183nMQLt0