Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Նաիրա Նահապետյանին

Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամների եւ տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը պարգեւներ է հանձնել ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին: Պարգեւատրվածների մեջ է նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, ով «աչքի էր ընկել» Երեւանի ավագանու վերջին նիստի ժամանակ, երբ Երկիր Ծիրանի խմբակցության անդամները Նուբարաշեն ՔԿՀ-ի տարածքի կոյուղաջուրը բերել էին քաղաքապետարան:
Նա ասել էր, թե ԵԾ անդամները կիսլատա են ուզում լցել իրենց վրա, որից հետո էլ տեղի էր ունեցել միջադեպը:

Լրագրողների հարցին, թե նորմա՞լ է համարում, որ ՀՀԿ-ական տղամարդիկ հարվածում էին կնոջը, Նաիրա Նահապետյանը փաստացի արդարացրել էր բռնությունը. «Իսկ ի՞նչ պետք է անեին: Իսկ որ ինքը դուրս չէր գալիս դահլիճից, ո՞նց հանեինք, թողնեինք, որ վերջնական լցնե՞ր», ասել էր նա: