Search
Close this search box.

Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տրոլեյբուս է այրվել

Մարտի 3-ին՝ ժամը 19:49-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում այրվում է տրոլեյբուս:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է տրոլեյբուսի դիմային հատվածը, տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին: