Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանում արջի և վագրի մենամարտն ավարտվել է ոչ-ոքի

Հնդկաստանում անցկացված սաֆարիի ժամանակ նկարահանել են վագրի և արջ-համրուկի մենամարտը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Տեսանյութը նկարահանվել է Մահարաշտա նահանգում: Լրագրող Աքշայ Կումարի խոսքով՝ «պայքարը» սկսել է Մատկասուր անունով 7 տարեկան վագրը՝ հարձակվելով էգ հակառակորդի վրա, որը ձագի հետ մոտեցել էր ջրային տարածքին:

Կումարի խոսքով՝ վագրի հարձակումներն ու մարտը 5 րոպե է տևել: Ձագին պաշտպանելու համար արջն անընդհատ նետվել է վագրի վրա: Այնուամենայնիվ, արջին հաջողվել է դուրս պրծնել իրենից շատ ավելի հզոր վագրի ճանկից:

Երկու կենդանին էլ վնասվածք են ստացել, սակայն ողջ են մնացել:

https://youtu.be/29qeGHksdQY