Search
Close this search box.

Ինչ կապ ունի Արմեն Սարգսյանը մասսոնների հետ և որոնք են աշխարհը տնօրինող 5 գաղտնի կազմակերպությունները

Օրերս «Իրատես» թերթը գրել էր,որ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱՄԿ խորքերից եկող, դիսիդենտ, իր հայացքների համար ազատազրկված, ՀՀԿ-ում գրեթե «սպիտակ ագռավի» կարգավիճակ ունեցող Վազգեն Կարախանյանն ասաց (նա է մշտապես բարձրաձայնում այն, ինչը մնացածները գուցե եւ մտածում, բայց երբեք չեն համարձակվում ձայն հանել), որ «կասկածներ» ունի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի` «մասոնների» հետ կապի առնչությամբ:
Իսկ ովքեր են մասոնները և ընդհանրապես որոնք են այն հինգ գաղտնի կազմակերպությունները, որոնք տնօրինում են աշխարհը:Մասոնությունը ամբողջ աշխարհում ունի շուրջ վեց միլիոն անդամ, որից միայն 480 հազարը՝ Անգլիայում, Իռլանդիայում և Շոտլանդիայում, 2 միլիոնը ԱՄՆ-ում։‌ Մասոնական օթյակներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում>

1. «Ազատ որմնադիրների միաբանություն» կամ մասոններ
Միաբանությունը գոյություն ունի արդեն շատ վաղուց:
Այդ միաբանության անդամները բոլոր մարդկանց բաժանում են տգետների և նրանց, ովքեր իրազեկ են Մեծ գաղտնիքին: Միաբանության ծագման կապակցությամբ կան տարբեր վարկածներ. դա և հռոմեական արհեստակցական միություններն են, և խաչակիրները, և Սողոմոն թագավորի միաբանությունը, և, նույնիսկ, հայրիշխանական կրոնը: «Ընտրյալ» մարդիկ շանս ունեն ճանաչելու Տիեզերքի գաղտնիքները: Գաղտնիքներն իմանալ հնարավոր է հատուկ ծեսերի օգնությամբ և օգտագործելով հատուկ ռեկվիզիտ, որը շատ միամիտ է թվում. մոմեր, դաշույն, Աստվածաշունչ, կարկին, ոսկորներ և այլն: Յուրաքանչյուր տարր ունի իր սրբազան իմաստը: Օրինակ, ոսկորները նշանակում են՝ արհամարհանք մահվան նկատմամբ: Դաշույնը, հակառակը, մահը գերադասելու սիմվոլն է:
2. «Գանգ և ոսկորներ»
1832թ.-ին Վիլյամ Ռասելը` Ելյան համալսարանի բարձր կուրսի ուսանողը, հիմնադրեց այդ ընկերությունը: Նա նպատակ էր հետապնդում պատրաստել ուսանողներին, որպեսզի նրանք կարողանան կառավարել հասարակական կյանքի տարբեր բնագավառներ: Ընկերության զինանշանի վրա պատկերված է «323» թիվը, որը կամ նշանակում է ընկերության հիմնադրման գաղտնագրված տարեթիվը, կամ մատնանշում է այն, որ այս ակումբը երկրորդ նմանատիպ ընկերությունն է աշխարհում:Ամեն տարի ակումբում կարող է հայտնվել ընդամենը 15 նորեկ:
Եվ նրանք բոլորը դառնում են առաջնորդ իրենց բնագավառում: Ընտրության
արարողությունը շատ տարօրինակ է. նորեկները մերկանում են, պառկում են դագաղի մեջ և պատմում են իրենց ինտիմ կյանքի մանրամասները: Ընկերները լսում են և պահում են այդ գաղտնիքը: Ամերիկայի պատմության մեջ կա ժամանակաշրջան, երբ պնդում էին, որ երկիրը կառավարում է «Գանգ և ոսկորներ» կազմակերպությունը, քանի որ Ջորջ Բուշն իբր թե այդ ընկերությանա նդամ է: Բայցայդվարկածը հաստատում չի գտել:
3. Եռակողմ կոմիտե
Հայտնի բանկիր Դեյվիդ Ռոքֆելլերը հիմնադրել է կոմիտեն 1973թ.-ին: Այդ բանում նրան օգնել են Հարվարդի պրոֆեսոր Զբիգնև Բժեզինսկին և «Chase Manhetten Bank»-ինախագահը: Ընկերության նպատակն է եղել Արևմտյան Եվրոպայի, Ճապոնիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև հարաբերությունների ամրապնդումը: Համարվում էր, որ Եռակողմ կոմիտեն ցանկանում է մոնոպոլիզացնել քաղաքական իշխանությունը և կենտրոնացնել այն իր ձեռքերում: Կարծիք կա նաև, որ կոմիտեն կապ է ունեցել խորհրդային «վերակառուցման» ժամանակաշրջանի հետ:
4. Օպուս Դեի («Աստծո գործ»)
Օպուս Դեին գաղտնի կաթոլիկ կազմակերպություն է, որը գտնվում է անձամբ Հռոմի պապի հովանավորության ներքո: Ներկա պահին կազմակերպությունը գտնվում է անհատական պրելատի կարգավիճակում. ոչ միայն Աստծո սպասավորները կարող են լինել կազմակերպության անդամ, այլ նաև աշխարհիկ մարդիկ:
Կազմակերպությունը հիմնադրվել է իսպանացի հոգևորականի կողմից 1928թ.-ին, ով 74 տարի հետո կանոնացվել է և դասվել սրբերի շարքը:
Կազմակերպության անդամները պնդում են, որ մարդկանց բաժանել նրանց, ովքեր մոտ են Աստծուն, և աշխարհիկների, անազնիվ է և սխալ: Յուրաքանչյուրը կարող է կատարել Աստծո գործը: Սրբությունը ձեռք է բերվում նրանով, որ դու ուղղակի քո գործնեսկատարում, չէ՞որԱստվածայնտեղ է, որտեղ աշխատանք կա:
Կազմակերպության անդամներն անողոք կերպով խոշտանգում են իրենց և զբաղվում են ինքնախարազանմամբ:
5. Տամպլիերներ կամ Քրիստոսի աղքատ ասպետներ
Հին միաբանություն` շատ հարուստ պատմությամբ, աշխարհում առաջին կրոնական
զինվորական միաբանությունը: Ճանապարհի ամենասկզբում՝ 12-13-րդ դարերում,
միաբանությունը շատ հարուստ էր, բայց հետո, երբ եգիպտական սուլթանը Պաղեստինից վռնդեց խաչակիրներին, նրանց դրությունն էապես վատացավ: 1307-1314թթ. ընթացքում միաբանության անդամները ենթարկվել են ձերբակալու- թյունների, խոշտանգումների և մահապատիժների Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդի կողմից: 1312թ.-ին միաբանությունը լուծարվել է: Միաբանության ասպետների ճշգրիտ թիվն անհայտ է. պատմության մեջ կա տենդենց, ըստ որի՝ նրանց թիվն արհեստականորեն մեծացվում է: