Search
Close this search box.

Ադրբեջանում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել

Ադրբեջանի Գարադաղի շրջանում մարտի 1-ին ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության փոխանցմամբ` մասնագետներն ուսումնասիրում են հրաբխի պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև իրականացնում են համապատասխան դիտարկումներ:
Սա այս տարվա ընթացքում ցեխային հրաբխի ժայթքման երկրորդ դեպքն է:
Հունվարի 16-ին Ադրբեջանի Շամախի շրջանի Գուշչու գյուղի շրջակայքում տեղի էր ունեցել ցեխային հրաբխի ժայթքում: Ժայթքման ժամանակ ցեխային լավան բարձրացել է մինչև 10 մետր և թափվել 1,5 հա տարածության վրա: